Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 24 ՍՏ 884 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ՝ 52-ամյա Գ. Մ.-ն եւ ուղեւորը՝ Ա. Մ., ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ Գ. Մ. մահացել է:
Բժիշկները Ա. Մ. առողջական վիճակը գնահատում են ծանր:





























