Կիեւում այսօր՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան, Անկախության մայդանում բողոքի ակցիայի մասնակից է մահացել: Խոսքը Կիեւի մարզի բնակիչ, 1959թ.-ին ծնված տղամարդու մասին է: Նա իրեն վատ է զգացել ժամը 10:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 12:40-ին), շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները ոչնչով չեն կարողացել օգնել: Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ մահացածի մարմնին բռնության որեւէ հետք չի եղել:
Մահվան հավանական պատճառ կարող է հանդիսանալ սրտի հիվանդությունը: Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում էին, որ տղամարդու ճակատը վնասված է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Անկախության մայդանում ընդդիմությունը ժողովրդական վեչե է կազմակերպել: Միաժամանակ Մարիինյան այգում շարունակվում է իշխանության կողմնակիցների հանրահավաքը:





























