Գերմանիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի բունդեստագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) խմբակցության ղեկավար Ֆրաբկ-Վալտեր Շտայնմայերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս որոշումը կայացվել է ԳՍԴԿ ղեկավարության կողմից դեկտեմբերի 15-ին:

Շտայնմայերն այդ պաշտոնին արդեն եղել էր 2005-2009թթ.-ին:

Անգելա Մերկելի նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի ԳՍԴԿ կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը: Նա կգլխավորի նաեւ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը:

Մեկ օր առաջ նոր իշխող կոալիցիայի մասնակիցները (ԳՍԴԿ եւ Մերկելի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն. քրիստոնյա-սոցիալական միություն») հայտարարել էին կուսակցությունների միջեւ նախարարական պորտֆելների բաշխման մասին: 6 պորտֆել պատկանելու ԳՍԴԿ-ին, 5 պորտֆել եւ հատուկ հանձնարարություններով նախարարի, կանցլերի դաշնային գերատեսչության ղեկավարի պաշտոնները՝ ՔԴՄ-ին, 3 պորտֆել կպատկանի ՔՍՄ-ին:

Նոր կառավարության երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: