Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ձնաբքի հետեւանքով ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների եւ «Արցախուղի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից արգելափակումից դուրս է բերվել 9 ավտոմեքենա:

Կատարվում են ճանապարհահատվածի մաքրման եւ մշակման աշխատանքներ: