Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորները ավելի քան 170 ստորագրություն են հավաքել Ազարովի կառավարության հրաժարականի համար: Ինչպես հաղորդում է «Ուկրինսկայա պրավդան», ստորագրությունները հավաքում են Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կազմած հրամանագրի նախագծի ներքո: Այդ կերպ, հաշվի առնելով ՈՒԿԿ ձայները, հրամանագրի ներքո կստորագրի մոտ 210 պատգամավոր:
Սակայն Ռեգիոնների կուսակցությունը կարող է խոչընդոտել հրամանագրի քննարկմանն այս նստաշրջանում, վկայակոչելով այն, որ նստաշրջանի նախորդ շաբաթվա ընթացքում կառավարությանը անվստահություն հայտնելու քվեարկությունը բավական քանակությամբ ձայներ չի հավաքել, եւ հարցը երկրորդ անգամ չի կարող քննարկվել նույն նստաշրջանի ժամանակ:





























