Կիեւի Անկախության Մայդանում եվրաինտեգրացման կողմնակիցները բանաձեւ են ընդունել, որն արգելում է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Մոսկվայում դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստւ ընթացքում ուկրաինացի ժողովրդի անունից որեւէ համաձայնագիր կնքել:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը դեկտեմբերի 15-ին Անկախության Մայդանում տեղի ունեցող Ժողովրդական վեչեի ժամանակ հայտարարել էր, որ ժողովուրդը թույլ չպետք է տա Յանուկովիչին Մաքսային միություն մուտք գործելու վերաբերյալ համաձայնագիր կնքել:
«Եթե համաձայնագիրը կնքվի, նա կարող է մնալ Մոսկվայում ու այստեղ չվերադառնալ»,- Յացենյուկի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները:
Հանրահավաքի մասնակիցները բացի այդ քվեարկել են նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու օգտին, առաջին հերթին Յուլիա Տիմոշենկոյին:
Անկախության հրապարակում հանդես են եկել երկու ամերիկացի սենատորներ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից՝ Քրիստոֆեր Մերֆին եւ Ջոն Մաքքեյնը: Նրանք ԱՄՆ-ի աջակցությունն են փոխանցել ուկրաինացիների եվրոպական ինտեգրման ձգտումներին: Երկու սենատորները էլ համաձայնել են, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայի հետ միության մեջ է կայանում: «Ձեր ճակատագիրը միասնական Եվրոպայում է: Ուկրաինան Եվրոպան ավելի լավը կդարձնի, իսկ Եվրոպան Ուկրաինան ավելի լավը կդարձնի»,- մասնավորապես ընդգծել է Մաքքեյնը: Սենատորներ ելույթները ցուցարարները ողջունել են ծափահարություններով:





























