Լոռիի մարզի Շիրակամուտ-Կաթնաջուր ավտոճանապարհին, այսօր` դեկտեմբերի 15-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 ավտոմեքենա:





























