Նուբարաշեն վարչական շրջանում՝ «Որսորդ» հարսանյաց սրահի մոտակայքում, այսօր` դեկտեմբերի15-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նուբարաշենի խճուղու մոտակա ձորակից հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի 27 ՕՏ 284 համարանիշի ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:





























