Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այսօր` դեկտեմբերի 15-ին, Երեւանի Միկոյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից,  6 տարեկան երեխան օգնություն է խնդրում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեխան արթնանալով եւ տեսնելով, որ տանը մենակ է մնացել, դուրս է եկել պատշգամբ եւ օգնություն խնդրել՝ կանչելով մորը:

Հրշեջ-փրկարարները մոտեցել են երեխային եւ պատշգամբից ուղեկցել բնակարան: