Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում, այսօր` դեկտեմբերի 15-ին, ժամը 17-ի սահմաններում հայ զինծառայող է զոհվել:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զոհվել է պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը, որը Բերդ քաղաքի բնակիչ է:
Հրանտ Պողոսյանը 26 տարեկան է, ամուսնացած է,ունի մեկ երեխա:





























