Ոստիկանները հայտնաբերել են մի ամբողջ շարք գողություններ կատարած անձին:

Օգոստոսի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի կողմից դեռեւս չգործող հագուստի խանութից տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիքներ եւ այլ իրեր գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 15-ին փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. աշնանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մուտք է գործել մի չբնակեցված բնակարան եւ գողացել  ջեռուցման կաթսա եւ մարտկոցներ` պատճառելով մոտ 481.000 դրամի նյութական վնաս:

Դեկտեմբերի 15-ին  նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռոբերտ Մ.-ն 2011 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է մեկ այլ չբնակեցված բնակարան եւ գողացել ջեռուցման կաթսա, չորանոց եւ մարտկոցներ` պատճառելով մոտ 464.500 դրամի նյութական վնաս:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Ռոբերտ Մ.-ն 2012 թ. ամռանը, պատշգամբի պատուհանը հարմարեցված գործիքով բացելով, ապօրինի մտել է եւս մեկ չբնակեցված բնակարան եւ գողացել   ջեռուցման կաթսա, չորանոց եւ մարտկոցներ` պատճառելով մոտ 475.000 դրամի նյութական վնաս:

Ռոբերտ Մ.-ն կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն: