«Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 15-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս  է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ  ուղեւորը` 1961 թ. ծնված  Գեւորգ  Մկրտչյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է քննություն: