Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները դեկտեմբերի 16-ին, ժամը 03.35-ին, Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Վարազդատ Թ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերի մեղադրանքով:





























