Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Երեւան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտ, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-322132-206» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ «ԳԱԶ-322132-206»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Օպել-Աստրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կոթի գյուղի սկզբնամասում բախվել է գազատար խողովակի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 15-ին ժ.15.40-ի սահմաններում Հուշակերտ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























