Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով տաքսի ավտոմեքենայի ուղեւորուհին նույն օրը, ժամը 22.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում  «ՎԱԶ-21703»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել թունելի պատին եւ կողաշրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Դեյու Նեքսիա»  եւ   «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետեւանքով «Դեյու Նեքսիա»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: