Արագածոտնի մարզի Կարին գյուղում` դպրոցի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, փայտյա շինություն է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել՝ 17.52-ին:

Պարզվել է, որ այրվել են 12-րդ փողոցում Ռ. Պ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը` 9 քմ: