Հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան համարում է, որ Ուկրաինայի խնդիրն այն է, թե ով ավելի շատ կտա: RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կուստուրիցան անդրադարձել է Ուկրաինայի իշխանությունների ընտրությանը:

Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե արդյոք Յանուկովիչն անկեղ՞ծ է, երբ հրաժարվում է գնալ դեպի Եվրոպա, նա իսկապես այդպիսի որոշում է կայացրել, թե՞ փորձում է ԵՄ-ից ավելին ստանալ:

«Հարցն այն է, որ նրանց չի հաջողվի գումար ստանալ Եվրոպայից, քանի որ Եվրոպան ոչինչ չի կարող տալ»,-ասել է նա:
Կուստուրիցան համարում է, որ պետք է դեն նետել աշխարհի իդեալիստական տեսլականը եւ ընդունել, որ Եվրոպան դա Գերմանիան է, որտեղ հավաքված է ողջ ուժը: «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կասեն գերմանացիները, ոչ թե ռումինացիներն ու հունգարները»,-ասել է կինեմատոգրաֆիստը: