Ուկրաինայում Անկախության մայդանում հանրահավաքի մասնակիցները ծրագրում են բնական տոնածառ տեղադրել: Ինչպես հաղորդում է Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ» քաղաքական կուսակցության մամուլի ծառայությունը, ակտիվիստները նշում են, որ այսօր Անկախության մայդանն իր սեփական ենթակառուցվածքով փոքրիկ քաղաք է ու նրա բոլոր բնակիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր գալիս են ամեն օր ու ամեն գիշեր, հոգ են տանում դրա բարեկեցության մասին, պահպանում են մաքրություն ու կարգուկանոն: Քանի որ Մայդան են գալիս հարյուր հազարավորները, իսկ առջեւում ամանորյա տոներ են, ցուցարարները համարում են, որ բնական տոնածառը տոնական տրամադրություն ու մթնոլորտ կապահովի, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Մայդանի տոնածառը նախատեսում են զարդարել երեխաների պատրաստած խաղալիքներով եւ նշում են, որ նրանք, ովքեր ցանկանում են միանալ գործին, ամանորյա զարդերը կարող են տանել Անկախության մայդան: Ավելի վաղ սպորտի եւ մշակույթի որոշ ներկայացուցիչներ բողոքում էին, որ Եվրամայդանում տոնածառի ավերումից հետո իրենք չեն կարող իրենց երեխաներին տանել ամանորյա Տոնածառի: