Թուրքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ահաբեկիչներին 447 տոննա զենք զինամթերք է ուղարկել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, որոնք իրենց հերթին վկայակոչում են ՄԱԿ-ում եւ Թուրքիայի կառավարությունում սեփական աղբյուրները: Նշված զենքը Սիրիա է հասել այս տարի, 6 ամիսների ընթացքում (հունիսից մինչ օրս): Միայն սեպտեմբերին Թուրքիայից ահաբեկիչներն ստացել են 29 տոննա զենք-զինամթերք, հաղորդում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր Սիրիայի ապստամբներին իր աջակցության մասին, բայց միաժամանակ հերքել էր, որ զինում է Ասադի հակառակորդներին: Թուրքիայի ՆԳՆ-ն նախորդ ամիս խոստովանել է, որ Սիրիայում ապստամբների կողմից կռվում են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ:

Սիրիայի կառավարությունը բազմիցս մեղադրել է Անկարային, որ նա չի խոչընդոտում թուրք-սիրիական սահմանով զենքի եւ գրոհայինների անցմանը: Պաշտոնական Դամասկոսը դեռեւս որեւէ մկերպ չի արձագանքել տեղեկությանը, որ Թուրքիայի կառավարությունը զենք է մատակարարում ապստամբներին: