Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, դեկտեմբերի 16-ին, Կազան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 21-ամյա Վլադիմիր Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:





























