Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դեռեւս հուլիսի 26-ին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 58-ամյա Ռայա Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցում գողացել է իր տոպրակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորման սարք, օպտիկական ակնոց, 1 զույգ հողաթափ եւ 20.000 դրամ:

Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 30-ամյա Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: