Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսել են դիպուկահարների ստորաբաժանումների նախապատրաստումը: Նախապատրաստումն անցկացվում է «Կամխուդ» ուսումնավարժական համալիրում: Հատուկ կուրսի շրջանակներում հրաձգության եւ ռազմավարական հատուկ նախապատրաստության դասընթացներ կլինեն:
Ինչպես հաղորդում է Հարավարեւելյան օկրուգի մամուլի ծառայությունը, նախքան ռազմավարժությունները փորձառու մասնագետները զինծառայողների հետ դասընթացներ են անցկացրել դաշտային պայմաններում կենսագործունեության վերաբերյալ: Անձնակազմից պահանջվում էր բարձր լեռնային շրջաններում ձմռանը յուրաքանչյուր տեսակի մարտերի վարման համար սարքավորումների ընտրություն ու նախապատրաստում:
Հատուկ թիրախային դաշտում կանցկացվեն ավելի քան 200 ժամյա ուսումնավարժանքներ ՝ օգտագործելով Դրագունովի դիպուկահար հրացաններ եւ «Վինտորեզի» հատուկ դիպուկահար հրացաններ՝ թիրախավորման եւ ու թիրախի ընտրության, միայնակ կարգով եւ դիպուկահարներիի զույգի կազմում կրակի արձակման, սարքավորումների ընտրության կանոնների համաձայն:





























