«Մոսկվայի պաշտպանության հասարակական կոալիցիայի» ներկայացուցիչները առաջարկել են Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկն ու հրապարակներից մեկն անվանակոչել ուկրաինական «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման պատվին:
«Կիեւով ֆաշիստներ են անցել: Անցել են սվաստիկայով: Անցել են մարդիկ, որոնց հատուկ այնտեղ տարել էին ավտոբուսներով: Այդ մարդիկ ցանկանում էին գրավել նախագահի նստավայրը: Նրանց դիմաց կանգնած էին «ժամկետայինները»: Դա ՕՄՕՆ չէր, այլ տղաներ էին, ովքեր սադրանքի պահին իրենց մարմնով պաշտպանում էին նախագահի նստավայրը: Բավական չէ, դեռ մինչ այս շաբաթ մայդանում ազգայնականներ էին կանգնած, սադրանքները նրանց կողմից էին»,- պատմել է Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավոր Ելենա Տկաչը, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:
Պատգամավորի խոսքով՝ իր նախաձեռնությանը եւս երկու գործընկեր է աջակցել:
Պատգամավորները համարում են, որ «Բերկուտն» արժանի է այդ պատվին՝ ցույցերը ցրելու համար:




























