Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դեկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել Ընտրությունների դիտարկման եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանքի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է www.contact.az-ը, հայտարարության մեջ ասվում է, թե մեղադրանքի մանրամասները դեռ հստակ չէ: «Մենք պարզելու ենք՝ կապված է արդյոք կալանքը նրա գործունեության հետ, թե ոչ: Մենք այդ հարցը բարձրացրել ենք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ»,- ասվում էհայտարարության մեջ: Դեսպանությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մամեդլիին, քանի դեռ շարունակվում է իրավական գործընթացը:
Նշենք, որ Նասիմինի շրջանային դատարանը Մամեդլիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել եռամսյա կալանքը: Նա զրկվել է փաստաբանին հանդիպելու հնարավորությունից, նրան «պաշտպանում» է պետության նշանակած փաստաբանը:
Նշենք, որ Մամեդլիի կազմակերպությունը հոկտեմբերի 9-ի ընտրություններին բազմաթիվ կեղծիքներ էր արձանագրել:





























