2013թ.-ին ռուսական Google-ում տարվա հարց է համարվել են «Ինչո՞ւ է ամուսնալուծվել Պուտինը» արտահայտությունը:

Google որոնողական ծառայությունը հրապարակել է իր ամենամյա Zeitgeist(«Ժամանակի ոգին») վարկանիշի տվյալները: Դրանում ընկերությունը ներկայացնում է 2013թ.-ի ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ինտերնետ հարցումները: Վարկանիշը բաղկացած է տաս անվանակարգերից՝ «միտումներ», «իրադարձություններ», «մարդիկ», «ֆիլմեր» եւ այլն:

Ռուսաստանցիներին հետաքրքրող հասարակա-քաղաքական հարցերի շարքում առաջին հորիզոնականներում են «ինչու է ամուսնալուծվել Պուտինը», «ինչու է բարձրացել հավկիթի գինը» եւ «ինչպես է նիհարել Պուգաչովան» արտահայտությունները:

Սակայն ռուսներին հետաքրքրել է ոչ միայն հայտնի մարդկանց անձնական կյանքը եւ ձվի գինը: Կան նաեւ խիստ անձնական բնույթի հարցեր՝ «ինչու եմ ես շապմուն», «ինպես հարստանալ», «ինչ արժե սերը», «ինչպես «Вконтакте» կայքը ջարդել» եւ այլն:

Բացի այդ, 2013թ.-ին ռուսաստանցիներին հետաքրքրել է, թե ինչ է «էպանդոսը», «ինստագրամը», «մեյնսթրիմը», «ԱԳՆ»-ը, «խանդը», ինչպես նաեւ ամուսնալուծության, ասուպի եւ լեմուրի արժեքը:

Google-ի ռուս օգտատերերը անցյալ տարի ամենից շատ ցանկացել են սովորել դաջվածք նկարել, կարդալ ուրիշի մտքերը ու կոլեկտիվ ղեկավարել, ինչպես նաեւ սքիրնշոթ անել սովորեկ, թարմացնել iOS համակարգը եւ «Вконтакте» կայքում կոտրել հաշիվը:

Տարվա իրադարձություն են դարձել «Եվրատեսիլ-2013»-ը, Չելյաբինսկում  ընկած ասուպն ու Վլադիմիր Կլիչկոյի եւ Ալեքսանդր Պովետկինի մարտը:

Տարվա մարդիկ էին զոհված դերասաններ Փոլ Ուոքերն ու Անդրեյ Պանինը, ինչպես նաեւ օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ով վախճանվել էր մարտին:

2013թ.-ի գլխավոր թեմաներն էին Harlem Shake-ը, «Узбагойся»-ն եւ Gangnam Style-ը:

Գլխավոր ֆիլմեր են դարձել «Երկաթե մարդը-3»-ը, «Ֆորսաժ-6»-ն ու «Ստալինգրադը»: