Փրկարար ծառայության աշխատակիցներին կանչել էին բջջային հեռախոսը փոսից հանելու համար:

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պ.Սեւակի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բջջային հեռախոսն ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել Ա. Հ.-ի բջջային հեռախոսը: