Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Ռ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 6-ից ՌԴ Տուապսե քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: