Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին, ժամը 11.45-ին, Երեւան քաղաքի Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Յուրա Փ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա դեկտեմբերի 9-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 5-րդ մասի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ/ մեղադրանքով: