Մերձմոսկվայում ձերբակալվել է Արզամասում դեկտեմբերի 7-ին սպանված Սաշա Սլակաեւի սպանության չորրորդ կասկածյալ հայը: «Օչագ» սրճարանի ողբերգական դեպքերից հետո 42-ամյա տղամարդը փախուստի է դիմել: Նրան միջազգային հետախուզում էին հայտարարել ու հեռակա կարգով կալանավորման որոշում կայացրել: Մեկ շաբաթվա ընթացքում նա հասել է մինչեւ Պոդոլսկ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ներկայումս նա ձերբակալված է եւ տեղափոխվելու է Նիժնի Նովգորոդի № 1 քննչական մեկուսարան:
Հայկական սրճարանում կատարված սպանության պատճառով Արզամասում ավերածություններ են սկսվել
Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների
Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը
Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան
Արզամասի կենտրոնում 150 մարդ է հավաքվել. Հայերը գերադասում են մնալ տանը
Արզամասում բիզնեսմենը գնել է հայկական սրճարանը, որպեսզի կանգնեցնի ազգային հուզումները
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ ռուսական Արզամաս քաղաքի հրապարակում, դեկտեմբերի 14-ին սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրն էին նշում, հավաքվել էր 150 մարդ: Հիշեցնենք, որ վերջին շաբաթում հատուկ ջոկատայինները շուրջօրյա պաշտպանություն էր կազմակերպել քաղաքի բոլոր ոչ ռուսական հաստատությունների մոտակայքում:





























