Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին զրկել են Բավարիայի Դիտրամսցել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Նախորդ շաբաթ Դիտրամսցելի քաղաքային խորհուրդը, տեղի հասարակության բողոքների ֆոնին, քվեարկության է դրել Հիտլերին այդ կոչումից զրկելու հարցը: Այդ ժամանակ պատգամավորների ձայները կիսվել էին եւ որոշումը չէր ընդունվել:
Քաղաքային խորհրդի որոշ անդամների կարծիքով՝ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը պատմության խեղաթյուրում է:
Ավելի վաղ տեղի ակտիվիստները պարզել էին, որ Հիտլերին այդ կոչումը տրվել է 1933-ին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























