Անի Զախարյանը բարոյականությունից զուրկ մարդ է և իրավունք չունի բարոյականությունից խոսելու։ Այս մասին NEWS.am-ին ասաց «ՄԵՆՔ» երիտասարական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր եւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդի միջեւ ծավալված վիրտուալ վիճաբանությանը։

«Անի Զախարյանը անբարոյական է և տրանսվեստիտներից տարբերվում է միայն նրանով, որ աղջիկների հետ չի քնում»,- ասաց Սևան Աղաջանյանը:

Բոլորովին վերջերս Կոմայգում տրանսվեստիտների դեմ միասին պայքարող Սեւան Աղաջանյանը եւ Անի Զախարյանը վիճել են պայքարի մարտավարության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Անի Զախարյանը NEWS.am-ին ասաց, որ ինքը դեմ է եղել տանսվեստիտների լուսանկարները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակելու Սեւանի նախաձեռնությանը՝ մեկնաբանելով, որ դրանով տարածում են այդ երեւույթը, ինչից հետո Սևանն իրեն մարմնավաճառ է անվանել.  «Փոխանակ իմ արածները գնահատանքի արժանանային, հանկարծ իմ դեմ շուռ եկավ և նման դրսևորումներով արտահայտվեց»։

Սեւանն էլ, իր հերթին, պատմեց, որ Անի Զախարյանն է իրենց շարժման աղջիկ անդամներին մարմնավաճառ անվանել։

Նախկին համախոհները հիմա շռայլորեն միմյանց վիրավորում են «Ֆեյսբուքում»։

«Այ անբարոյական, մնում, մնում ես, սեռասարսափ ես տարածում։ Քո տեղը հոգեբուժարանն է»,- գրել է Սեւանը սոցիալական ցանցում։

Մեզ հետ զրույցում Սեւանն ասաց, որ իրենք գիտեն Անի Զախարյանի դիրքորոշման փոփոխության պատճառը. «Մենք պարզել ենք, որ Անիի շատ մոտ ծանոթներից մեկը նույնասեռական է,այդ պատճառով էլ նա սկսել է պաշտպանել նույնասեռականներին»։

Անի Զախարյանը ասաց, որ ինքը խղճում է Սևան Աղաջանյանին. «Թող խելքի գա, ուշքի գա և հասկանա, որ այս ամենով ինքը պախարակեց և հասարակական գործունեությամբ զբաղվող երիտասարդների անունը, և իր կողքին կանգնած մարդկանց անունը, և չգիտեմ՝ ինչ շահեց դրանով, ում էր պետք այդ անբարոյական ճանաչված համբավը»:

Նրա խոսքով՝ այսօր շատ մեծ խնդիր ունենք. յուրաքանչյուր երիտասարդ իրեն իրավունք է վերապահում զբաղվել հասարակական գործունեությամբ՝ չհասկանալով, որ դա շատ լուրջ է, առնչվում է հասարակական շահերին. «Դեմ եմ նույնասեռականներին, քանի որ դա մեր ազգային արժեհամակարգին հարիր չէ, և ես ինքս մտադիր եմ այդ օրենքի դեմ բողոքել, և այդ գենդեր եզրույթը հանենք»։

Անի Զախարյանը նաև խնդրեց չհրապարակել իր այն լուսանկարները, որոնք վերաբերում են իր երկրորդ մասնագիտությանը՝ դերասանությանը: