Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Կահիրեի նորանշանակ նահանգապետ Գալալ Մուստաֆա Սաիդի հետ եւ քննարկել հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ առումով ընդգծվել է տարբեր ոլորտներում Երեւանի եւ Կահիրեի միջեւ անմիջական շփումների կարեւորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի եւ, մասնավորապես, Կահիրեի մշակութային եւ հասարակական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած ներդրմանը:
Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկություններ է փոխանցել նաեւ Հայաստանի տնտեսական ներուժի եւ ներդրումային հնարավորությունների մասին:





























