Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների խորհուրդը եւ թեմի միությունների անդամներ, դեկտեմբերի 20-ին, այցելել են Նորքի տուն-ինտերնատ. Նրանք միայնակ ծերերին այցելել էին ամանորյա նվերներով ու ուրախ համերգային ծրագրով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլ երիտասարդները մատաղ էին տարել, որ բաժանվեր ծերերին:
Տուն-ինտերնատի տնօրեն Ա. Մելքոնյանը շնորհակալություն է հայտնել, որ Արարատյան Հայրապետական թեմի կողմից մշտական ուշադրության են արժանանում իրենց տուն-ինտերնատում ապրողները:
Տարեցների համար ելույթ են ունեցել առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» (գեղ.ղեկավար` Լիլիթ Գրիգորյան) եւ Սբ. Երրորդություն եկեղեցու (երգչախմբի գեղ. ղեկավար` Անուշ Հարությունյան) երգչախմբերը: Կատարել են ազգագրական, ժողովրդական երգեր, իսկ ծերերը իրենց պարով ու ծափերով մասնակցել են տոնին:


































