Հաջորդ շաբաթ Biochemistry ընկերության կողմից վաճառքում կհայտնվի «Բարձրակրունկն առանց ցավի» անվամբ սփրեյ: Այն 2-3 ժամվա ընթացքում անցկացնում է ցավը՝ անկախ կրունկի բարձրությունից:

Ցավազրկող սփրեյի երկու տեսակ կթողարկվի՝ 30 մլ եւ 120 մլ ծավալով, համապատասխանաբար 15 եւ 32 դոլար արժողությամբ: Առաջին սրվակը հեշտությամբ կտեղավորվի պայուսակում, իսկ մյուսն արդեն պետք է տանը պահել:

Սփրեյը ցավազրկող հատկություն ունի եւ հեշտությամբ թափանցում է մաշկ: Այն սկսում է գործել օգտագործումից 10-15 րոպե անց: Փորձարկման արդյունքների համաձայն, գրում է Daily Mail-ը, նրանք լիովին ցավից ազատել են փորձի մասնակիցների ավելի քան 70  տոկոսին: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այն օրական 4 անգամից  ոչ ավել: Դրա հիմքում ընկած է լիդոկաին, տեղային անզգայացնող միջոց, որը սովորաբար օգտագործում են ատամնաբույժները: Այն կարելի է օգտագործել որպես ցավազրկող նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: