Ֆրանսիայի Բորդոյի շրջանում մասնավոր ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է չինացի միլիարդատեր Լամ Կոկի 12-ամյա որդու մարմինը, որը եղել է ուղղաթիռում:
Միլիարդատիրոջ, օդաչուի եւ եւս մեկ ուղեւորի որոնումները շարունակվում են, նրանք համարվում են անհետ կորած: Չի բացառվում, որ հոնգկոնգցի մագնատը եւս զոհվել է, հաղորդում են փրկարարները:
Որոնողական գործողություններին, որոնք ընդհատվել են գիշերը, մասնակցում է 50 մարդ՝ ոստիկաններ, հրշեջներ, ջրասույզներ, կինոլոգներ եւ քրեագետներ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում՝ Բորդոյի շրջակայքում, ուղղաթիռ էր ընկել, որում գտնվել են չորս մարդ, այդ թվում՝ Հոնկոնգից մի միլիարդատեր։
Հաղորդվում է, որ միլիարդատեր Լամ Կոկը ուղղաթիռից դիտում էր վերջերս իր ձեռք բերած խաղողի այգիները՝ Chateau de la Riviere կալվածքում։ Նրանից բացի ուղղաթիռում են եղել նաեւ իր 12-ամյա որդին, թարգմանիչը եւ խաղողի այգիների նախկին տեր Ջեյմս Գրեգուարը։
Նշվում է, որ ուղղաթիռը գետն է ընկել։ Ուղղաթիռի եւ մարդկանց մարմինների հետքերն առայժմ չեն հայտնաբերվել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Միլիարդատերը չինական Brilliant ընկերության սեփականատերն է, որն զբաղվում է չինական թեյի էլիտար տեսակների, գինիների, թանկարժեք կահույքի եւ անշարժ գույքի վաճառքով։ Խաղողի այգիները գնելու գործարքի արժեքը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ դա չինական ամենախոշոր ներդրումն է Բորդոյում։





























