Սիրիայի Հալեպ քաղաքում մարտական գործողությունների ժամանակ սպանվել է Reuters գործակալության համար ոչ հաստիքային հիմունքներով լուսանկարներ անող ֆոտոլրագրողը, հաղորդում է Reuters-ը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում հակամարտության սկզբից առնվազն 36 լրագրող է զոհվել:

Նշենք, որ «Թղթակիցներ առանց սահմանների» զեկույցի համաձայն՝ Սիրիայում այս տարվա սկզբից զոհվել են 10 պրոֆեսիոնալ եւ 35 քաղաքացիական լրագրողներ:

Աշխարհում լրագրողների համար ամենավտանգավոր երկրները, ըստ այդ զեկույցի, Սիրիան  է, Հնդկաստանը, Պակիստանը, Սոմալին եւ Ֆիլիպինները:

2013թ. աշխարհում 110 լրագրող եւ բլոգեր է սպանվել