Քալիֆորնիական Սան-Ֆրանցիսկո եւ Օքլենդ քաղաքների բնակիչները հարձակվել են Google-ի եւ Apple-ի աշխատակիցների ավտոբուսների վրա: Քաղաքաբնակների դժգոհության պատճառը բնակարանների գնի աճն է, ինչն իրենք պայմանավորում են Սիլիկոնե հովտում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գործունեության հետ:

Ավտոբուսները,  որոնք տեղափոխում են Google եւ Apple ընկերությունների աշխատակիցներին, Սան-Ֆրանցիսկոյում  եւ Օքլենդում արգելափակվել էին ցուցարարների խմբերի կողմից: Ցուցարարները կոտրել են դրանցից մեկի պատուհանը, ինչպես նաեւ կանգնել էին վահանակներով եւ թռուցիկներ էին բաժանում՝ պահանջնելով Google-ի աշխատակիցներին «չքվել Օքլենդից»:

Թերթիկների տեքստից հետեւում էր, որ Սան-Ֆրանցիսկո նեղուցի շրջանի քաղաքների բնակիչները տեխնոլոգիական ընկերություններին մեղադրում են տարածաշրջանում բնակարանների գնի աճի մեջ, որոնք ընկերությունը վարձակալում է իր աշխատողների համար:

«Դուք ապրում եք հարմարավետության մեջ, չեք հետաքրքրվում շրջակա միջավարով, որտեղ շատ են չքավորներն ու անօթեւանները: Եթե ձեր շուրջը նայեք, կտեսնեք բռնություն եւ հետ զարգացում: Սա այն աշխարհն է, որը դուք եք ստեղծում»,- ասվում է թռուցիկներում:

Reuters գործակալության տեղեկությունների համաձայն՝ Սան-Ֆրանցիսկոյում բնակվարձերն աճել են ավելի քան 10 տոկոսով վերջին տարում, իսկ դատարանի որոշմամբ տեղահանումների թիվն այդ ընթացքում ավելացել է 25 տոկոսով:

Ավտոբուսները, որոնք տեղափոխում են ՏՏ ընկերությունների աշխատակիցներին, ցուցարարների թիրախում են, քանի որ դրանք համարվում են Սան-Ֆրանցիսկոյում աճող անիրավահասարության խորհրդանիշ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: