Երեւանի Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտա¬ների խաչմերուկի մոտակայքում, դեկտեմբերի 21-ին, ժամը 18.10-ի սահմաններում ավտոմեքենա է՝ այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 18.24-ին:
Այրվել է «Սոֆյա» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի 6249 Տ համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը՝ մասամբ:





























