Թուրքիայի Կայսերի քաղաքում ուսանողների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել եւ գլորվել ձորը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Նիղդե քաղաքի համալսարանի ուսանողներին Կայսերի տեղափոխող ավտոբուսի արգելակները խափանվել են, որի պատճառով ավտոբուսը հարվածել է ճանապարհի էլեկտրասյանը եւ գլորվել ձորը:

Ավտովթարի հետեւանքով մահացել է 9 ուսանող, վիրավորվել՝ 26-ը: