Մոսկվայի հարավում խափանել են հերթական «կրակոցներով հարսանիքը»: Շարասյան կրակոցների մասին հաղորդել են բնակիչները: Ոստիկանության աշխատակիցները Վարշավյան մայրուղու վրա կանգնրեցրել են հարսանեկան շարասյունը՝ կատարվածի մանրամասները պարզելու համար:
«Ինտերֆաքսի» աղբյուրը իրավապահ մարմիններում հաղորդում է, որ կանգնեցրել են ընդհանուր առմամբ 15 մեքենա: Ոստիկանությունը որոնում է կրակ արձակողին:
Ինչպես հաղորդում է Life News-ը, « Porsche Panamera » մակնիշի մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է փաթեթ, որում ենթադրաբար թմրանյութ է պարունակվել: Հենց Porsche-ում են գտնվել հարսն ու փեսան, որոնք ամուսնության գրանցման համար ՔԿԱԳ էին ուղեւորվում: Արդյունքում հարսին եւ փեսային չի հաջողվել գրանցել իրենց ամուսնությունը:
Հարսանիքի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում, սակայն Life News-ում տեղադրված տեսանյութում երեւում է, որ հարսի ու փեսայի մեքենայի վրա նկատելի է հայկական դրոշը:
Սեւ « Infiniti»-ն եւ «Gelendvagen »-ը թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը որոնում է մեքենաները: Մոսկվայում հայտարարված է «Խափանում» գործողությունը:





































