Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 18:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է:  

Գորիսի, Կապանի, Քաջարանի  եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին ավտոճանապարհներին տեղ-տեղ  առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչեւ 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  եւ մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: