Մեծ Բրիտանիայում բորդեր-կոլլի ցեղատեսակի շունը կենդանի է մնացել՝ 90 մետր բարձրությամբ խորխորատն ընկնելուց հետո, հաղորդում է The Daily Mail-ը: Իգգի մականունով շունն ընկել է ճայերին հետապնդելու ժամանակ:
Միջադեպի ականատեսն են դարձել Իգգիի տերերը՝ Քլեր Մորիսն ու Մարկ Ռասսելը: Նրանց փոխանցմամբ, անկումն այնքան անհեթեթ է եղել, որ նմանվել է մուլտֆիլմի դրվագի:
Ենթադրաբար կոլլին կենդանին է մնացել ոչ թե գետնին, այլ ջուրն ընկնելու շնորհիվ: Կենդանին լուրջ վնասվածքներ չի ստացել: Նրան ձորից հանել են կամավոր փրկարարները:





























