Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային եւ գյուղական համայնք եւ լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 - ին տեղ է գրավել եւ 1 միլիոն դրամով   պարգեւատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 / երկրորդ եւ երրորդ շենքերին հարակից / բակը: Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է զբաղեցրել եւ 600 հազար դրամով պարգեւատրվել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի  շինարարների փողոցի 15/2 շենքի բակը:

Համապատասխան վկայագրերն ու  դրամական պարգեւները Աջափնյակ եւ Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտավազդ Սարգսյանին ու Արմեն Ուլիխանյանին հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը`մաղթելով մարզական նորանոր ձեռքբերումներ: