Չինաստանի հատուկ վարչական շրջան՝ Հոնգկոնգ տանող թունել է հայտնաբերվել չինացի սահմանապահների եւ հոնգկոնգցի ոստիկանների համատեղ գործողության արդյունքում: Հաղորդվում է, որ թունելը սկսվում էր Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի ավտոտնակներից մեկում եւ ավարտվում Հոնգկոնգի տարածքի եղեգնուտներում:

Շինության երկարությունը 40 մետր է, լայնությունը՝ 0,8 մետր, բարձրությունը՝ 1 մետր: Թունելում էլեկտրական լուսավորություն եւ օդափոխման համակարգ է եղել: Նախնական գնահատականներով, շինարարական աշխատանքները տեւել են չորս ամիս:

Թունելն օգտագործվել է Հոնգկոնգից մաքսանենգ իրեր տեղափոխելու համար: Հոնգկոնգը պահպանում է ազատ նավահանգստի կարգավիճակը՝ առանձին մաքսատնով եւ սեփական արժույթով: