ՎԿոնտակտեն ամենահայտնի սոցցանցն է Ուկրաինայի ու Ռուսաստանի ռուսալեզու ինտերնետում:

Այն այցելությունների թվով 2013-ին ամենահայտնի սոցցանցն է ճանաչվել ռուսաստանցի ու ւոկրաինացի օգտագործողների շրջանում: Այս մասին հաղորդվում է Gemius քոնսալթինգային ընկերության հետազոտությունում:

Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ ՎԿոնտակտե սոցցանցում գրանցված է Ռուսաստանի օգտագործողների 68.9 տոկոսը, Ուկրաինայի` 61.3:

Օդնոկլասնիկին երկրորդ հորիզոնականում է, իսկ դրանից օգոտվողների քանակը կազմում է օգտագործողների 54.3 տոկոսը: Ուկրաինայում «Օդնոկլասնիկից» օգտվում է օգտագործողների 29 տոկոսը: