Պատիժը կրել եւ ազատ է արձակվել Նովոսիբիրսկում ավտոտեսուչին մահացու վթարի ենթարկած Օլգա Մելնիչենկոն: Նա Ռուսաստանում հայտնի է դարձել հաղորդագրության շնորհիվ՝ «Սիրելիս, ես մենթի եմ սպանել», որը գրել էր ավտոպատահարից հետո:
2009թ. հարբած վիճակում Օլգա Մելնիչենկոն Toyota Soarer-ով մահացու վթարի էր ենթարկել ավտոտեսուչ Դմիտրի Չուլկովին, որից հետո իր ընկերոջը հաղորդագրություն էր ուղարկել. «Սիրելիս, ես մենթի եմ սպանել: Ի՞նչ անեմ»: 2010թ. սեպտեմբերին դատարանը Մելնիչենկոյին դատապարտել էր չորս տարի վեց ամսվա ազատազրկման քրեակատարողական գաղութում՝ երեք տարով զրկվելով վարորդական իրավունքից: 2013թ. հոկտեմբերին նա ազատ է արձակվել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 26-ին:
Գործը հասարակական մեծ աղմուկ բարձրացրեց: Քանի որ աղջիկը ռեյսերների ակումբի անդամ էր՝ ավտոմեքենաների սպորտային մրզարշավների սիրահարներ, ճանապարհատրանսպորտային ոստիկանության տեղացի ներկայացուցիչները դիմել են պատգամավորների քաղաքային խորհրդին՝ խնդրելով օրենք մշակել, որը կարգելի չարտոնված մրցարշավները, քանի որ դրանց կազմակերպիչների վրա ազդելու գործող լծակներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























