Կանանց համար նախատեսված հիգիենիկ ապրանքները վտանգավոր տարրեր են պարունակում նրանց առողջության համար: Նման եզրակացության է եկել «Women's Voices for the Earth» կազմակերպությունը՝ կանանց համար նախատեսված հիգիենիկ պարագաներն ուսումնասիրելուց հետո:
Հետազոտության հեղինակներն այդ պարագաներում փնտրել են տարրեր, որոնց պարունակության մասին փաթեթավորման վրա չի նշվում: Մասնագետները նախազգուշացնում են, որ հիգիենիկ պարագաները կարող են պարունակել կոնսերվանտներ, քիմիական ներկանյութեր, որոնց մասին արտադրողները սպառողներին չեն տեղեկացնում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Շատ կանայք կարծում են, որ անվտանգ պարագաներ են օգտագործում, սակայն իրականում դրանք կարող են վնասակար տարրեր պարունակել ու սպառնալ կանանց առողջությանը:





























