Դեկտեմբերի 26-ի գիշերը երկու անհայտ անձինք ականային պայթուցիկ են տեղադրել Չերնոգորիայի Vijesti պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Յովովիչի գրասենյակի պատուհանի տակ:
Հաղորդվում է, որ չնայած ուշ ժամին ներսում 15 աշխատաից է եղել: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել, սակայն մի շարք տարածքներ են վնասվել:
Ոստիկանությունը որոնում է չարագործներին, որոնք հայտնվել են տեսախցիկների տեսագրությունում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով պարբերականի կայքը:
Նշվում է, որ սա պարբերականի վրա առաջին հարձակումը չէ:





























