Ավանդական չինական բժշկությունն ասում է, որ մարդու տխրությունն ուղղակիորեն կապված է շնչառության եւ թոքերի աշխատանքի հետ: Հաճախ վիշտն ու տխրությունը հատկություն ունեն արտահայտվել լացի կամ հեկեկալու միջոցով: Այդ ժամանակ մարդը խորը շնչում է ու ջանքեր գործադրում, որպեսզի օդը դուրս մղի թոքերից:
Լինում են իրավիճակներ, երբ բավական երկար ժամանակ մարդը հնարավորություն չունի ազատվել տխրության առաջացման պատճառից, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Վերջնական արդյունքում տխրությունը կարող է անդրադառնալ ոչ միայն թոքերի կենսագործունեության վրա, այլ նաեւ ազդել օրգանիզմի աշխատանքի վրա ընդհանուր առմամբ: Սա բացատրվում է նրանոցվ, որ շնչառությունը կարեւորագույն գործընթաց է, որն ապահովում է նյութափոխականության բնականոն գորընթաց:





























