Պարզվում է, որ մարդիկ կարող են ճանաչել այլ մարդու՝ տեսնելով նրա արտացոլումը երրորդ անձի աչքերի մեջ: Այս մասին հայտարարում են բրիտանացի գիտնականները՝ հիմնվելով հետազոտության արդունքների վրա:
Հետազոտությունների շրջանակում գիտնականները փորձարկման մասնակիցներին ցուցադրել են ծանոթ մարդկանց ստվերները, որոնք վերցնել են լուսանկարներից: Ընդ որում գիտնականներն օգտագործել են ոչ միայն որակյալ, այլեւ ցածր որակի լուսանկարներ:
Հետազոտության արդյունքները թույլ են տվել մասնագետներին հանգել եզրակացության, որ նույնիսկ ցածր որակի դեպքում մարդիկ ստվերից կամ արտացոլանքից 71 տոկոսով ճանաչում են իրենց ծանոթներին:





























